ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով». Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ միջադեպերի կրկնություն և խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման շահերից ելնելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular