ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին:

«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular