ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկություն ունենք՝ քրգործեր են հարուցվել զինվորների նկատմամբ, որովհետև կրակել են դեպի իրենց եկող թշնամուն․ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը և Թուրքիան տարբեր կերպ շարունակելու են ճնշումները, որովհետև գտել են թույլ տեղը, այսինքն՝ Հայաստանի գործող ղեկավարներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Հիմնական պատճառը, որ մենք մինչև հիմա պատերազմի և պարտությունների մեջ ենք, թիվ 1 պատասխանատուն է, որը նոյեմբերի 9-ից հետո պատասխանատվություն չունեցավ հրաժարական տալու, այսօր էլ չունի, որովհետև նա առաջնորդվում է միայն իր անձնական անվտանգության շահով՝ եթե ես հրաժարական տամ, ինձ հետ ի՞նչ է լինելու։ Քանի դեռ ինքը նստած է այդ աթոռին, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են նույն ճնշումները։  Թուրքիան ունի մեծ լրտեսական ցանց և շատ լավ հասկանում է, որ ամեն այսպիսի հարձակումից հետո դատարկվում է և Սյունիքը և Հայաստանը։ Ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել և որ Ադրբեջանն եւ Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել։ Նոյեմբերի 16-ի եղածը չէր լինելու, եթե գործող վարչախումբը հասկանար, որ այդ մեծ ողբերգությունից հետո մենք պետք է մեր երկրի դեմքը փոխենք, հնարավորություն տայինք նոր մարդկանց և երկրին հնարավորություն տային աշխարհին ներկայանալու այլ ձևով»,- նշեց նա։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ այն, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում, այս վարչախմբի պատասխանատվությունն է։

«Սեպտեմբերի 27-ից հետո մենք գործ ունենք անմարդկային պատերազմի հետ։ Գործ ունենք մի հակառակորդի հետ, որը չի հարգում ոչ իր զոհերին, ոչ էլ հակառակորդի։ Այս վարչախմբի պարագլուխը նոյեմբերի 9-ից ասում է՝ ինձ ժամանակ տվեք։ Անցել է մեկ տարի, ինչո՞ւ նորմալ կահավորված չեն մեր դիրքերը, ինչո՞ւ այնպիսի զինանոց չունեին, որ կարողանային կանխարգելել այդպիսի հարձակումները։ Փաստ է, որ բեռնատարներով մեր դիրքեր շարժվող ուժերին հանձնվում ենք գերի, բազմաթիվ հարցեր առաջացնող խնդիր է։ Գերի հանձնվելը հեշտ բան չէ։ Զինված մարդն ինչպե՞ս կարող է գերի հանձնվել այդ դեպքերում։ Ես տղաներին չեմ մեղադրում, որովհետև մենք չգիտենք, թե նրանք ինչ հրամաններ ունեն այս կամ այն դեպքերում։ Մենք տեղեկություններ ունենք, ծնողները դիմում են մեզ, որ այս պահին ունենք զինվորներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որովհետև կրակել են դեպի իրենց եկող թշնամու դեմ։ Սա փակ ինֆորմացիա է, քանի որ սա ճշտելը շատ դժվար է, բայց հենց այնպես ես չեմ ստանում այդքան տեղեկություն»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular