ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանասարում այս պահին ամեն ինչ հանգիստ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը դիմել էր սադրանքի՝ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, կիրառելով ծանր զինտեխնիկա, գնդակոծել էր հայկական դիրքերը: Սկսվել էին տեղային մարտեր: Ժամը 22:30-ի սահմանում, ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր:

Երեկ էլ ՊՆ-ն հայտնեց, որ նախօրեին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերի ու 24 անհետ կորած:

Սահմանային իրավիճակից տեղեկություն ստանալու նպատակով 1or.am կայքը զրուցել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ղեկավար Մարատ Պետրոսյանի հետ։

Հարցին, թե այս պահին ինչ իրավիճակ է Իշխանասարում Մարատ Պետրոսյանը ասաց, որ հրադադարից հետո կրակոցների ձայներ գյուղում չեն լսվել, ու պայմանավորվածությունը պահպանվում է, գյուղն էլ վերադարձել է բնականոն կյանքին:

Հարցին, թե ինչ տրամադրություններ է Իշխանասարում գյուղապետը ասաց․ «Ամեն ինչ նորմալ է, իր հունով ընթանում է, ամեն մարդ զբաղված է իր գործով, դպրոցները աշխատում են, այգիներում այգեգործները աշխատում են, ամեն ինչ իր հունով ընթանում է, նորմալ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular