ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ռուսական օդուժի Իլ-76 ինքնաթիռները իրենց հետ նաև մարդասիրական օգնություն են տարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular