ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կրկին շեշտել էր տարածաշրջանի պետությունների սահմանների անփոփոխության խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե ՌԴ և Իրանի նախագահների հեռախոսազրույցում Հայաստանի համար ի՞նչ կարևոր կետեր կային, իրանագետն ասաց․ «Թերևս ամենահետաքրքրող ու կարևոր հատվածն այն էր, որ Իրանը կրկին շեշտել էր տարածաշրջանի պետությունների սահմանների անփոփոխության խնդիրը, ինչն անմիջականորեն վերաբերում է նաև Հայաստանին: Խոսակցություն էր եղել նաև Հարավային Կովկասում համագործակցության մասին, սակայն դրա վերաբերյալ մանրամասներ չհաղորդվեցին: Ճիշտ է, համագործակցության մասին խոսակցություն շատ կա, բայց իրականում լուրջ համագործակցություն նկատելի չէ. Ռուսաստանը փորձում է սեփական ուժերով լուծել բոլոր խնդիրները»:

Հարցին, թե իրանական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքի հետ կապված Գարիկ Միսակյանը ասել է․ «Ադրբեջանի սադրանքի ու ծավալապաշտական գործողությունների վերաբերյալ Իրանում եղավ արձագանք արտգործնախարարի մամուլի խոսնակի կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հնչեցին հավասարակշռված հայտարարություն, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման կոչեր, այսինքն՝ չհնչեց այնպիսի հայտարարություն, որը մեր կողմից սպասելի էր: Պաշտոնական արձագանքները սրանով սահմանափակվեցին, իսկ մյուս արձագանքներն ավելի շատ սոցցանցային էին, որոնց անդրադառնալու հարկ, կարծում եմ՝ չկա»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular