ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որ այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, երկրորդ–երրորդ պլան մղի։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ես չեմ համարում՝ իրավիճակը ամբողջովին հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ, և կարծում եմ, որ բացի այն, որ անելիքներ ունենք դաշնակից գործընկերների հետ, ըստ էության, ՀՀ–ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչը վերականգնելու առումով»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, և միաժամանակ  շարունակվի ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1–2 տարի Ադրբեջանը առհասարակ դելիմիտացիա և դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, քանի որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով դրանք լուծում է»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդպես էլ չունեն պատասխան, թե ֆորմալ դիմումը ներկայացված է եղել Ռուսաստանին, թե ոչ։ «Իշխանական պատգամավորների հակառուսական դեմարշը կհասկանայի, եթե գրավոր դիմումը ներկայացված լիներ և հետևանքներ չունենար, բայց գրավոր դիմումը չներկայացնելու և ընթացակարգերը չիրականացնելու և նման նախահարձակ ելույթներ պառլամենտում ունենալու տրամաբանությունը ես հասկանալ չեմ կարող»,–ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի բանակցությունների մասին է, ապա արդեն իսկ հասկանում է հակապետական, հակահայկական և հայրենադավ արդյունք։ Անդրադառնալով հարցին, թե ինչու Արթուր Վանեցյանը չի մասնակցում նիստին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր Ազգային ժողովում է գտնվում, իսկ ինչ վերաբերում է հարցուպատասխաններին չմասնակցելուն, ապա պարոն Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը լսել կարելի է ոչ միայն դահլիճում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular