ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորյա սեղանի ձեւավորման լավագույն գաղափարները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ են անում բոլոր մարդիկ Նոր տարվա գիշերը: Ճիշտ է, նստում են սեղանի շուրջը, ուտում են, խմում, ճանապարհում են հին տարին եւ դիմավորում նորը: Եվ հենց այս պատճառով սեղանն Ամանորի կարեւոր բաղկացուցիչ մաս է համարվում: Հասկանալի է, որ առանց համեղ ճաշատեսակների անհնար է այն պատկերացնել: Բայց միեւնույն ժամանակ արժե մտածել նաեւ սեղանի գեղեցիկ սպասքի  ու զարդարանքների մասին:

2015 թ.-ի տոնական սեղանի ձեւավորման առանձնահատկությունները

Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի ամանորյա սեղանի սպասքադրումը: Ահա դրա հիմնական հատկանիշները:

  • Պայծառություն: Նայելով սեղանին՝ բոլորը պետք է հասկանան, որ այն տոնական է: Հետեւաբար սեղանի սպասքադրման համար պետք է ընտրել վառ գույների պարագաներ: Մոռացեք ձանձրալի ամենօրյա առարկաները, ճաշատեսակներ եւ այլ իրեր:
  • Գալիք 2015 թվականի խորհրդանիշը կապույտ փայտե այծն է: Իսկ սա նշանակում է, որ սեղանին պարտադիր պետք է լինեն բնական նյութերից, հատկապես փայտից պատրաստված զարդարանքներ:
  • Քանի որ այծը կապույտ է, ապա ամանորյա սեղանը ձեւավորելիս ուշադրություն դարձրեք կապույտ, երկնագույն եւ կանաչ գույների երանգներին: Բացի այդ, տեղին կլինեն նաեւ դեղձի, մարմնագույնի, փղոսկրի գույները:

Ինչպե՞ս եւ ինչո՞վ է պետք զարդարել

Ինչպե՞ս ձեւավորել ամանորյա սեղանը գալիք 2015 թվականին: Ահա որոշ առարկաներ, որոնք կարող են լինել դեկորի մի մասը:

Սփռոց

2015 թվականին այն պետք է պատրաստված լինի բնական նյութերից, ինչպիսիք են վուշը կամ բամբակը:

Անձեռոցիկներ

Անձեռոցիկներն, ի դեպ կարող են յուրօրինակ ձեւավորման դեր խաղալ: Նախ, դրանք պետք է լինեն վառ գույների, եւ երկրորդ՝ դրանց կարող եք օրիգինալ եւ հետաքրքիր տեսք հաղորդել: Սրա մասին կխոսենք ավելի ուշ:

Մոմեր

Ամանորյա մոմերը պետք է անպայման լինեն գեղեցիկ, անսովոր եւ տոնական: Ամենահեշտ տարբերակն է գնել պատրաստի ձեւավորված մոմեր եւ տեղադրել դրանք սեղանին: Սակայն ինքներդ էլ կարող եք ձեր իսկ ձեռքերով գեղեցիկ մոմեր ձեւավորել:

Ձեւավորման տարբերակներ

Այսպիսով առաջարկում ենք ամանորյա սեղանի ձեւավորման առավել ստեղծագործ եւ հաջողված տարբերակները:

Տոնածառեր  անձեռոցիկներից

Հարկավոր կլինեն միայն անձեռոցիկներ եւ տոնական որոշ զարդեր: Կարելի է օգտագործել ինչպես կտորից, այնպես էլ թղթե անձեռոցիկներ:

Ձնեմարդ ձվից

Սա ոչ միայն սեղանի ձեւավորում է, այլ նաեւ լավ նախուտեստ:

Ամանորյա մոմ

Այսպիսի գեղեցիկ տոնական զարդարանք ստանալու համար ձեզ կպահանջվի.

  • ցանկացած տեսակի մոմ
  • բաժակ
  • ամանորյա խաղալիք
  • ակրիլե ներկեր
  • եղեւնու ճյուղ
  • սոսինձ
  • ատլասե ժապավեն

Հիմա դուք արդեն գիտեք, թե ինչպես է պետք զարդարել ամանորյա սեղանը 2015 թվականին: Ունեցեք ստեղծագործ գաղափարներ եւ արարեք, որպեսզի զարմացնեք ձեր հյուրերին:

Տիգրան Գասաբյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular