ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտ ու ագրեսիվ պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են փոքր-փոքր քայլերով հասնել իրենց նպատակներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների խորհրդի վեհաժողովն հաջորդեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք վեհաժողովը կապ ունի լարվածության հետ` թուրքագետն ասաց․ «Պետք է նշեմ, որ այդ Թյուրքալեզու երկրների խորհուրդը վերածվեց կազմակերպության, բայց ամիսներ առաջ նշվում էր, որ այն պետք է վերածեն թուրքական միության ու որպես օրինակ ունեին Եվրոպական միությունը։ Բայց աշխարհում բարձրացած քննադատության մեծ ալիքը ստիպեց, որ Թուրքիան փոխի իր որոշումը ու արդյունքում անվանափոխվեց ոչ թե միություն, այլ՝ կազմակերպություն, բայց վստահ եմ, որ հետագայում փորձելու են իրականացնել միության գաղափարը։ Այդտեղ հնչած հակահայ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այդ կազմակերպության երկրները ամբողջովին գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Սահմանի սադրանքների մասով, որն իսկապես ոտնձգություն է Հայաստանի նկատմամբ, համոզված եմ, որ ադրբեջանական այդ սադրանքը համաձայնեցված էր Թուրքիայի հետ, բայց չեմ կապում այդ Թյուրքալեզու երկրների կազմակերպության հայտարարության հետ: Դա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրենց ծրագրերի իրականացման հերթական փուլն է, դա կոչվում է սողացող ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Բացահայտ ու ագրեսիվ պատերազմից հետո նրանք փորձում են փոքր-փոքր քայլերով հասնել իրենց նպատակներին։ Սա սողացող ագրեսիայի հերթական փուլն է, ու շատ կարևոր է, որ մեր զինված ուժերն այս անգամ հակահարված տվեցին: Հույս ունեմ, որ այդ հակահարվածը կազդի նրանց վրա, ու կհասկանան, որ այն ժամանակները, երբ հնարավոր էր այդ սողացող ագրեսիան իրականացնել, հիմա արդեն հնարավոր չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular