ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների թիվը կարող է 13-ից ավելին լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում ադրբեջանցիների հետ զինված բախման հետևանքով, ՊՆ-ի հաղորդմամբ՝ 13 զինվորական գերի է ընկել:

Այս թեմայով զրուցել ենք գերիների հարցով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե նոր գերիների վերաբերյալ արդյո՞ք փորձել են հետաքրքրվել, թե ինչ է կատարվել, ովքեր են գերեվարվել` իրավապաշտպանն ասաց․ «Բնականաբար: Ասեմ, որ ընտանիքները արդեն մեզ հետ կապվում են, և մենք դրվագները ուսումնասիրելով, միջադեպերից փորձում ենք վերականգնել պատկերը: Բնականաբար, մեկ դիրքի շրջափակման ու գրավելու հետևանքով գերեվարվածների մասը հստակ է: Ընդ որում՝ դա ոչ միայն ընտանիքի անդամների միջոցով ենք պարզում, այլ նաև տեսանյութերն են դա հիմնավորում: Բայց կան նաև տղաներ, որոնք ամենայն հավանականությամբ ևս գերեվարված են, սակայն նրանց գերեվարությունը հիմնավորող տեսանյութեր չկան: Հանգամանքները մեծապես խոսում են գերեվարման օգտին, ուղղակի հավելյալ փաստահավաքություն պետք է իրականացվի, որ եղելությունը պարզաբանվի: Մեր նախնական գնահատմամբ՝ գերեվարվածների թիվն ավելին է, քան պաշտոնապես հայտարարված 13 թիվը»:

Հարցին, թե քանի անձի մասին է խոսքը` Սիրանուշ Սահակյանն ասաց․ «24 անձ անհետացել է այնպիսի հանգամանքներում, որ պետք է որ գերեվարված լինեին»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հավելյալ փաստահավաքություն իրականացնելուն որևէ խոչընդոտող հանգամանք կա իրավապաշտպանն ասաց․ « Խոչընդոտող հանգամանքներ չկան: Նախ՝ քննություն կարող է իրականացվել և կարծում եմ՝ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, միևնույն ժամանակ ականատեսների ու դեպքի վայրում գտնված անձանց տրամադրած տեղեկությունները հավաքելու, վերլուծելու ու ամփոփելու անհրաժեշտություն կա: Հաշվի առնելով, որ երկու օրվա մասին է խոսքը, որոշակի հավելյալ օրեր կպահանջվեն, մինչև այդ աշխատանքները ավարտին հասցվեն: Այս գործողությունն ընթանում է, խոչընդոտներ չկան, և քննություն է իրականացվում»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular