ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք մի՛ խառնեք խմիչքները. ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի համեմատ 2016 թվականին նկատելի աճել են ալկոհոլից թունավորման դեպքերը։ Անցյալ տարի գրանցվել է 370 դեպք, իսկ սույն թվականին արդեն իսկ 360-ից ավելի դեպք կա արձանագրված։ Այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Վերջին տարիների փորձն ամփոփելիս այս տարի ալկոհոլային թունավորումների մեծ աճ է զգացվում։ Տարեցտարի ավելանում է թունավորվողների թիվը։ Պետք է նշեմ, որ առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է։

Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, ինչպես նաև կանանց շրջանում են շատացել նմանատիպ դեպքերը»,-ասաց Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ալկոհոլի թունավորման դեպքերը ամենևին կապ չունեն խմիչքի որակի հետ։ ՀՀ գլխավոր թունաբանը վստահեցնում է, որ դա միայն կապված է քանակի չարաշահման հետ։ «Մեծ մասամբ թունավորման դեպքերը լինում են շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով։ Ես խորհուրդ եմ տալիս երբեք չխառնել խմիչքները։ Եթե սկսել եք մի ոգելից խմիչքով, ապա պետք է շարունակել նույնը խմել։

Իհարկե, պետք չէ նաև ալկոհոլ օգտագործել «դատարկ ստամոքսին»,- շեշտեց Միքայել Գաբրիելյանը։ Թունաբանը նաև շատ կարևորեց և հորդորեց, որպեսզի հատկապես Նոր տարվա տոներին ընդառաջ, երբ գազօջախները առավել շատ են օգտագործվում, միշտ ստուգել դրանք։

«Գազօջախները և գազի այլ սարքեր միշտ ստուգել է պետք և լինել չափազանց զգոն։ Վերջին մի քանի ամսում գազային թունավորման շատ դեպքեր են եղել։ 2015 թվականին գրանցվել է 38 դեպք շմոլ գազից, իսկ 2016 թվականին՝ 82 դեպք։ Գնալով այդ դեպքերը, ցավոք, շատանում են։

Գուցե դա կապված է եղանակային ցուրտ պայմաններից, բայց ամեն դեպքում պետք է շատ զգոն լինել»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular