ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովն այսօր չի բացառել, որ Հայաստանը կարող է մասնակցել ադրբեջանական էներգետիկ նախագծերին․ Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովն այսօր չի բացառել, որ Հայաստանը կարող է մասնակցել ադրբեջանական էներգետիկ նախագծերին։

Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է այսօր, երբ ավարտին է հասցվում "Զանգեզուրի միջանցք" թուրք֊ադրբեջանա֊նիկոլական օպերացիան։ Մինչ օրս հայ֊ադրբեջանական էներգետիկ համագործակցության մասին չի եղել ոչ մի խոսք։ Ադրբեջանցի նախարարը՝ հայտարարելով էներգետիկ ինտեգրման հեռանկարների մասին, ցույց է տալիս, որ պրոցեսներն ընթանում են Բաքվի համար առավել քան հարմար ճանապարհով։

Տեսականորեն ո՞ր ադրբեջանական նախագծերին կարող է միանալ Հայաստանը։

1. Միջանցքով անցնող գազամուղ, որն ուղղված է մինիմիզացնել Նախիջևանի կախվածությունն Իրանից եկող սվոփային գազից։ Արդյունքում ազերիները փորձելու են Իրան֊Հայաստան գազամուղին այլընտրանք ստեղծել՝ ներխուժելով հայաստանյան շուկա ու թելադրելով այստեղ խաղի սեփական կանոնները։ Դրանով իսկ լուրջ վնաս կարող է հասցվել նաև ռուսական էներգետիկ շահին տարածաշրջանում ու, մասնավորապես, "Գազպրոմի" երկարաժամկետ շահին Հայաստանում։ Առհասարակ, սա երկարաժամկետ սցենար է։ Խոսքը առաջիկա 1֊2 տարվա մասին չէ։

2. Միջանցքը ենթադրելու է նաև էլեկտրահաղորդման գծի կառուցում, որին տեսականորեն կարող է միանալ նաև Հայաստանը՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Նախիջևան, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին Անդրկովկասի միավորված էլեկտրական ցանցերի շրջանակներում։ Բնականաբար, դրա գինը ևս չափազանց բարձր կարող է լինել՝ "Հյուսիս֊Հարավ" էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծից դուրս մնալը։ Պատահական չէ, ի դեպ, որ թավշյա կլոունադայից հետո պարալիզացվեցին միջանցքի մաս կազմող Իրան֊Հայաստան 3֊րդ օդային գծի կառուցման աշխատանքները։ Բայց դրա մասին՝ առանձին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular