ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իր որոշումների մասին չի կիսվում անգամ կողմնակիցների հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը արցախյան կարգավորման հարցում չի կիսվում նույնիսկ իր մերձավոր զինակիցների հետ, վերջիններիս թողել է լիակատար անտեղյակության մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները երեկ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում մի քանի արտառոց հայտարարություններ են արել՝ ապացուցելով, որ իրերի դրությունից ավելի անտեղյակ են, քան ցանկացած մեկը Հայաստանում։

Մասնավորապես, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց սկսել զրոյական կետից։ Թե ինչ է դա ենթադրում, նույնիսկ իրենք չեն պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը եթե տեղյակ էլ է, թե դա ինչ զրոյական կետ է, հարկ չի համարել կիսվել այդ տեղեկություններով կուսակիցների հետ։

Պատգամավորները նաև պատկերացում չունեն, թե որ քարտեզներով է լինելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Խորհրդային ժամանակների տարբեր քարտեզներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները տարբեր են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է ՌԴ ԳՇ քարտեզների մասին, սակայն դրանք որևէ մեկը չի էլ տեսել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ առաջարկներ է ներկայացրել ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ո՞ւմ հետ է Փաշինյանը քննարկել, երբ համաձայնություն է տվել ռուսական առաջարկներին, թե՞ միանձնյա է որոշումը կայացրել։ Քոչարյանն ու Աղաջանյանը միայն դեմքի խելացի արտահայտությամբ, գլուխները տմբտմբացնելով կրկնում էին՝ Հայաստանը շահագրգռված է գործընթաց սկսել։ Ըստ էության, այս իրավիճակը վկայում է, որ կա՛մ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող բանդայի պարագլուխն էլ տեղյակ չէ ոչնչից, նրան էլ հաշվի չեն առնում և չեն տեղեկացնում ոչնչի մասին, կա՛մ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը չի կիսվում մանրամասներով կողմնակիցների հետ։ Ամեն դեպքում, Հայաստանում մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունը չի տիրապետում որևէ լծակի, իր իշխանությունը հանձնել է արտաքին կառավարման, և դեռ շարունակում է ղեկավարել պետությունը իներցիայի և արտաքին ուժերի ցանկությամբ։ Կարիք չկա ասելու, թե այդ հանգամանքը ինչ լրջագույն խնդիրներ է պարունակում Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի համար։ 

Տարոն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular