ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք մարզպետների գլխին սև ամպեր են կուտակվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարող են պաշտոն արժենալ մի քանի մարզպետների համար։ Այդ օրը համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու 9 մարզերում։ Բացառությամբ Սյունիքի, որտեղ արդեն կայացել են ընտրությունները և, գլխավորապես, աչքի ընկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած լուրջ ձախողումներով, մյուս մարզերը հիմնական պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերին։

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լրջորեն մտահոգված են այդ ընտրությունների հնարավոր ելքով, և պարզորոշ կերպով հասկացել են մարզպետներին, որ նրանցից շատերը կարող են գնալ տուն, եթե չապահովեն իշխանության թիմերի հաղթանակը։ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետներից միայն չորսն է, որ ապահովել է իր հետագա պաշտոնավարումը։

Շիրակի և Արագածոտնի մարզպտները նոր են նշանակվել, և իշխանությունը մտադրություն չունի նրանցից ազատվել։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը յուրաքանչյուր հնարավորության դեպքում գլուխ է գովում Նիկոլ Փաշինյանի հետ իր անձնական և ընտանեկան մտերմությամբ։ Նույնիսկ Վանաձորի ընտրություններում պարտվելու դեպքում նրան պաշտոնանկություն չի սպառնա։ Իսկ եթե հաղթի, միայն այդ դեպքում Փաշինյանը կմտածի նոր մարզպետ նշանակելու մասին:

Իր տեղը կպահպանի նաև Տավուշի մարզպետը՝ անկախ Նոյեմբերյանում ընտրությունների ելքից։

Հատկապես բարդ է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի վիճակը։ Նրանք անձամբ են երաշխավորել իրենց առաջադրած թեկնածուների համար, և Փաշինյանը հստակ հասկացրել է, որ պարտության դեպքում զրկվելու են իրենց պաշտոնից։ Այդ պատճառով է, որ նշված մարզպետները ջանք ու եռանդ չեն խնայում տեղերում իշխանությա դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Սուրեն Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular