ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այ քաղաքական ոչնչություններ, դուք անգամ Ալիևի խոսնակին չեք կարողանում հակադարձել, Ռուսաստանի՞ն եք շանտաժ անում խորհրդարանից․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման մասին հայտարարությանը։

«Ռուսաստանը պահում է մեր արտաքին սահմանը, իսկ սրանք Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների ուղիղ կապն Ադրբեջանում են տեսնում, Շառլ Միշելն էլ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունենում, ու իմանում ենք, որ հանդիպում է  նախատեսվում դեկտեմբերի 15-ին։

Մյուս կողմից էլ՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների հակառուսական հիստերիան նոյեմբերի 16-ից իրադարձություններից։ Այ քաղաքական ոչնչություններ, դուք անգամ Ալիևի խոսնակին չեք կարողանում հակադարձել, Ռուսաստանի՞ն եք շանտաժ անում խորհրդարանից։ Կամ տգետ են կամ դավաճան, մնացածը թող պատմությունը որոշի։ Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել»,- նշեց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ տարածաշրջանում կա երկու բանակ՝ թուրքական և ռուսական։

Մանրամասները՝ սկզբնաղնյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular