ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


110 մետր հեռավորության վրա ադրբեջանցի ուղեկալներ են տեղաբաշխված, և ինքաթիռն այդ պայմաններում թռիչք է կատարում, իրենք հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ չեղարկմանը ավիափոխադրողի՝ հայտը հետ վերցնելու պատճառով։

«Սթափ մտածելակերպ է ունեցել ավիափոխադրողը, որ հետ է վերցրել իր հայտը, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս էր ինքը պատկերացնում չվերթները․ 110 մետր հեռավորության վրա ադրբեջանցի ուղեկալներ են տեղաբաշխված, և ինքաթիռն այդ պայմաններում թռիչք է կատարում։ Իրենք հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը։ Ու պարտադիր չէ, որ ունենան դրա հրահանգ, որևէ հարբած ադրբեջանցի կարող է կրակ արձակել։ Ո՞վ է պատասխան տալու՝ իհարկե, ավիափոխադրողը»,- նշել է նա։

Հակոբյանի խոսքով՝ անվտանգության երաշխավորը պետք է լինի պետությունը։

«Մենք գուցե մոռացել ենք, բայց ունենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Սա արդեն իրենց և կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունն անգամ իր սեփական երաշխիքները չի կարող տալ, ինչի մասին է խոսք»,- ընգծել է Հակոբյանը։

Հարցին, թե ինչ միջոցներով պետությունը պետք է ապահովի անխափան թռիչքներ Սյունիքի օդանավակայանից, Վահե Հակոբյանն արձագանքել է․ «Ցանկացած նման հարցի պատասխանը մեկն է՝ Նիկոլի Փաշինյանի և իր խմբակի հեռանալը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular