ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանային հակամարտությունը կօգտագործվի Ռուսաստանի դեմ. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական սրումը Հայաստանում հակառուսական ուժերը կօգտագործեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Նման կարծիք է «rossaprimavera.ru»-ին հայտնել հայ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Եթե Ռուսաստանը իրեն վատ պահի, Հայաստանում որոշակի ուժեր կօգտվեն դրանից հակառուսական տրամադրություններ բորբոքելու, ռուսական բազայի դուրսբերումը  պահանջելու և այլ օտարերկրյա պետությունների բազաները այստեղ հրավիրելու համար։ Ռուսաստանը պետք է շատ զգույշ լինի»,- նշել է փորձագետը։

«Հակառուսական ուժերը Հայաստանում արդեն գլուխ են բարձրացրել և փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը հակառուսական տրամադրություններ սրելու համար։ Նոյեմբերի 16-ին խորհրդարանում արդեն կային Փաշինյանի պատգամավորների մի քանի ելույթներ, որոնք ասում էին, որ «դաշնակիցը լռում է», «դաշնակիցն ուշացել է», «դաշնակիցը չի ուզում անել», «եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները, մենք կգտնի այլ դաշնակից»,- ընդգծել է Քոչարյանը:

Փորձագետը նշել է, որ գործադիր իշխանության պաշտոնյաները «չորս ձեռքով» են խաղում իշխող կուսակցության պատգամավորների հետ։ «Մի կողմից Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, առայժմ բանավոր, դիմում է Ռուսաստանին 1997 թվականի պայմանագրի համաձայն, մյուս կողմից Փաշինյանի մյուս պատգամավորները «հարձակվում են» հակառուսական հարաբերությունների սիրահարների վրա»,- նշել է մեդիա փորձագետը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները Բաքվի կողմից Նախիջևան տանող միջանցքը ճեղքելու փորձ է։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Ադրբեջանի փորձն է ճեղքել միջանցք դեպի Նախիջևան, այնուհետև՝ Թուրքիա։ Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը դեմ են դեպի Նախիջևան միջանցքին (բայց ոչ հաղորդակցությունների ապաշրջափակմանը), ինչին ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան, և այժմ Ադրբեջանը փորձում է դա անել ռազմական ճանապարհով` օգտագործելով Հայաստանում վերջին օրերի խառնաշփոթը, երբ Փաշինյանը փոխարինել էր պաշտպանության նախարարին, իսկ գերատեսչության նոր ղեկավարը փորձ չունի»,- նշել է փորձագետը։

Քոչարյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սահմանին հակամարտությունը տեղի է ունեցել Հայաստանի Սյունիքի մարզի ամենանեղ կետում, որտեղ Ադրբեջանի համար ամենահեշտն է «ճեղքել» Նախիջևան տանող միջանցքը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի «ձեռքերը կապված են» և նա չի կարող հակամարտությանը միջամտել իր դաշնակից Հայաստանի կողմից, քանի որ Բաքուն կարող է բարձրացնել Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հարցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular