ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ մաթեմատիկան և Ադրբեջանի ՊՆ-ի սուտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի վրա հարձակման ժամանակ իր 7 զինծառայողի մահվան փաստը։ Նկատի ունենալով ագրեսիայի մասշտաբները՝ այդ ցուցանիշը, կարծես թե, չափազանց թերագնահատված է, և հատկապես հարձակվող կողմի համար։

Փորձենք մոտավոր գնահատական ​​տալ. Հայաստանի ՊՆ-ի պաշտոնական տվյալներով՝ ոչնչացվել է 4 զրահափոխադրիչ 10 հոգանոց անձնակազմով՝ ընդհանուր 40 անձ, «Ուրալ»՝ 20 անձ, «Կամազ»՝ 20 անձ, «ՈւԱԶ»՝ 5 անձ։ Հեշտ է հաշվարկել, որ 85 անձ միայն տեխնիկայի անձնակազմն է՝ չհաշված հետևակի զոհված անդամներին։ Իհարկե, մենք չենք պնդում, որ ամբողջ տեխնիկան լեփ-լեցուն է եղել անձնակազմով, բայց այն չէր կարող ընդհանրապես դատարկ լինել։

Կասկածից վեր է, որ մոտ ապագայում սոցցանցերում տեղեկություններ կլինեն բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների, դժբախտ պատահարների մասին և կլինեն Ալիևի և Էրդողանի անձնական նկրտումների և գրպանները լցնելու համար զոհված «նահատակների» հուղարկավորությունների կադրեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular