ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կրկնում է Հայաստանի սխալները Ղարաբաղում և կարող է արժանանալ նույն ճակատագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը կեղծ տեղեկություններ է տարածում բնակչության շրջանում խուճապը կանխելու և ժողովրդական միլիցիայի բարոյալքումը կանխելու նպատակով։ Սակայն դա սխալ ճանապարհ է, որը Հայաստանին տարել է դեպի պարտություն ղարաբաղյան պատերազմում: Այդ մասին հաղորդել է Avia.Pro կայքը։

Հեղինակները հիշեցրել են, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  արտաքին գործերի նախարարությունն արդեն երկու անգամ կեղծ տեղեկատվություն է ներկայացրել։ Նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքի կողմից Դոնբասի պաշտպանների դիրքերի վրա հարձակում չի եղել, սակայն նման հարվածի փաստն արդեն ապացուցված է և որևէ կասկած չի հարուցում։ Նաև արտգործնախարար Նատալյա Նիկանորովան ասել է, որ Բայրաքթարները երբեք չեն հատել սահմանազատման գիծը, ինչը նույնպես ճիշտ չէ։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակիչները և աշխարհազորայինները  վստահ են, որ ԱԳՆ-ն սխալ է գործում. նման հայտարարությունները  միայն կարող են հրահրել Կիևին նոր հարձակման։ Բացի այդ, արդեն իսկ ապացուցված փաստերի նման անշնորհք ժխտումը կարող է ավելի բարոյալքել այդ չճանաչված հանրապետության պաշտպաններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular