ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի դեմ՝ Նիկոլի զենքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ վաղ առավոտից տասնյակ քաղաքացիներ փակել են Երևանի առանցքային մի շարք փողոցներ, կաթվածահար արել երթևեկությունը։ Սոցիալական ցանցերում երեկ երեկոյան մի խումբ ակտիվ օգտատերեր հայտարարություններ էին տարածում «#ազատագրական_շարժում» հեշթեգով։ Ըստ այդմ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է. - կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, - թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, - պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Երեկոյան ակցիա է լինելու Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ ակցիայի մասնակիցները իրականացնում են նույն գործողությունները, ինչ 2018թ․ Նիկոլ Փաշինյանն էր անում իր կողմնակիցների հետ՝ փակելով ճանապարհները, վտանգելով երթևեկությունը։ Միակ տարբերությունը, թերևս, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունների տարբերությունն է։

Նիկոլ Փաշինյանի օրոք իրավապահները առանձնակի դաժանությամբ են բացում փողոցները, մի քանի տասնյակ մարդու արդեն բերման են ենթարկել, վարչական իարավախախտումների մասին արձանագրություններ կազմել։ Մեկ այլ էական արձանագրում էլ՝ ակցիայի մասնակիցները նշում են, թե այն վերկուսակցական է, իսկ պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի դեմ արդյունավետ պայքարի միակ եղանակը փողոցայինն է։ Փողոցից իշխանության եկած Փաշինյանն ինքն էլ սարսափում է փողոցային պայքարից, գիտի, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ իր համար։ Եվ եթե ընդդիմությունը կարողանա ծավալվել, ավելի լայն զանգվածների ներգրավել փողոցային պայքարում, կկարողանա նաև հեռացնել Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից։

Արմեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular