ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ». այսօր ժամը 17:00-ին տեղի կունենա «Ազատագրական շարժման» հավաքը Հանրապետության հրապարակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր մեկնարկած «Ազատագրական շարժումը» հայտարարություն է տարածել, որը ներկայանում ենք ստորև.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատագրական շարժման» անդամները 44 րոպե փակել էին Երևանի տարբեր փողոցներ՝ ի նշան բողոքի: Բողոքի ակցիա իրականացնողներից 18 անձ բերման էր ենթարկվել Ոստիկանություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular