ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լատվիայում մեկնարկել են «Ձմեռային վահան 2021» ամենամյա միջազգային զորավարժությունները, հայտնում է Լատվիայի ազգային զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին։

Զախարովան նշել էր, որ «օրերս Էստոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների մասին»։

Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ «ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում են «առաքման ոչ ավանդական մեթոդներ»։

«Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչի մասին են նրանք խոսում. Պենտագոնի պատերազմական խաղերում այս երկիրը ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ի հենակետ մեր սահմաններին», - ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular