ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի քարտեզը՝ ռուս-թուրքական սրացման նոր պատճառ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օրերս նվիրած քարտեզը սպառնում է նոր սրում առաջացնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Հիշեցնենք, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ էր նվիրել, որտեղ ներառված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։ Քարտեզում մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը, նշված են կարմիր գույնով։ Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ, Արևելյան Սիբիրը, Բալկանների մի մասն ու Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սինծիան-Ույղուրական ինքնավար մարզը ներկված են նարնջագույն և դեղին։

Ռուս փորձագետների մի մեծ խումբ հստակ վտանգ էր տեսել այդ քարտեզում, բավական կոշտ արտահայտվել թուրքական նկրտումների վերաբերյալ։ Նախօրեին քարտեզին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ուշագրավ հայտարարություն անելով։ Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանին նվիրված` թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղը չի նշում` դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, այն է, որ քարտեզի վրա ամեն դեպքում չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում», - ասել է Դմիտրի Պեսկովը և հավելել, թե դա «այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սկիզբ են առել»։

Փաստացի, ռուսական իշխանությունը զգուշացնում է Էրդողանին, նաև նշում, որ ոչ թե Թուրքիան կարող է ազդել Ռուսաստանում ապրող ահռելի թյուրքական ժողովուրդների վրա, այլ, հակառակը, Ռուսաստանն է ազդեցության արտահանման աղբյուրը։ Ամեն դեպքում, Էրդողանի այս քաղաքականությունը պետք է ազդակ լինի ՌԴ իշխանությունների համար։ Եթե պուտինյան կառավարությունը չփոխի իր քաղաքականությունը Թուրքիայի և նրա մերձավոր դաշնակիցների նկատմամբ, ապա «թյուրքական աշխարհը» լուրջ վտանգ կդառնա Ռուսաստանի, նաև Չինաստանի և այլ գերտերությունների համար։

Ռուբեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular