ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միթե՞ որևէ մեկին չի հետաքրքրում` ինչ են անելու մեր հայրենիքի հետ, հերթական անգամ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց էլ տեղ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Վերջինս նշեց, որ իշխանություններն անվստահություն են ներշնչել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, ուստի մարդիկ վախենում են դուրս գալ փողոց։

«Այսուհետ մենք վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց, փաստաթղթի պահանջը դեռ սկիզբն է, մենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ։ Մենք վստահելու ենք այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական է։ Պահանջելու ենք խորհրդարանական ընդդիմությունից կատարել իրենց դերը հենց խորհրդարանում։ Այս պայքարը պարբերաբար բնույթ է կրելու, դուռ առ դուռ արթնացնելու ենք բոլորին` ուսանողությանը, մտավորականներին ե այլն»։

Ակցիայի մասնակիցներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մի տեղում հավաքվել են տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և շեշտեց, որ սա վերկուսակցական գործընթաց է։

«Վտանգը հասել է ՀՀ սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ չպաշտպանեց զոհերից և կորուստներից։ Շատ կարևոր է ստորագրվելիք փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու ժողովրդի հետ, այս իշխանության հովանավորները ևս դա հասկանում են, պետք է մի կողմ դնել սևերի ու սպիտակների տարանջատումը և միավորվել»։

Արա Զոհրաբյանը նշեց, ու 17։00-ին կրկին հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց հստակ պահանջները ներկայացնելու համար։

Բողոքի ակցիայի մասնակից, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանը նշեց, որ երեկ է վերադարձել Սյունիքի մարզից և ներկայացրեց, թե ինչ վիճակում են հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին հայտնված մի շարք գյուղեր։

«Սյունիքի մարզում սահամանփակված է մարդկանց ազատ տեղաշարժը, անվտանգությունը և այդ մարդիկ մի կտոր հացի համար չեն կարողանում իրենց տնից դուրս գալ։ Նրանք ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս գան և հայրենատեր լինեն»։

Բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետի կողմից ստորագրվելիք դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի հանրայնացման պահանջով փաստաթուղթ հանձնեցին նախ Կառավարությանը, ապա քայլերթով  շարժվեցին դեպի նախագահի նստավայր և ապա ԱԺ՝ նույն փաստաթուղթը հանձնելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 17։00-ին կրկին հավաքվելու են Հանրապետության հրապարակում հստակ պահանջներ ներկայացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular