ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միակ օրինական փաստաթուղթը ստորագրվել է 1918 թ-ին, որով Հայաստանի կազմի մեջ են մտնում Արցախը, Նախիջևանը. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքը Հայաստանի դարպասն է և եթե մենք չկարողանանք այնպես պահել Արցախը, որ Արցախից գոնե 1 սմ չտրվի թշնամուն, ապա չպետք է թույլ տանք, որ Սյունիքից 1սմ տրվի թշնամուն։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող ստորագրվելիք դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթի բովանդակության հրապարակայնացման պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Վերջինս նշեց, որ ազատագրական շարժումը իր առջև նպատակ է դրել հնարավորինս արագ հասնել պետականությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը։

Հոխիկյանը ընդգծեց, որ այսօրվա հավաքին ներկա են ՀՀ տարբեր մարզերից քաղաքացիներ։

«Այս շարժումը քաղաքացիական նախաձեռնություն է և չի պատկանում որևէ կուսակցության։ Այս շարժման մեջ ներառված են տարբեր քաղաքական և հասարակական նախաձեռնություններ, բայց բոլորը մի կողմ են դրել իրենց քաղաքական ու հասարակական դրոշները և հավաքվել մեկ դրոշի ներքո։ Մեզ համար կարևոր է մեր երկրի ամեն մի սանտիմետրը»,-ասաց նա։

Հոխիկյանը նշեց, որ իրենց կարևոր օրակարգերից մեկը ՀՀ-ի ե Ադրբեջանի միջև սահմանագծումը և սահամանազատումն են։

«Մեզ պարբերաբար փորձում են համոզել, որ դա մեծ օգուտ կտա մեզ։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծում և սահմանազատում, առավել ևս միջպետական որևէ տեսակի սահմանների ճանաչում, եղել է 1918թ-ին, երբ առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը, դրանից հետո երբ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Խորհրդային հանրապետություններ, որևէ օրինական սահմանագծում տեղի չի ունեցել։ Միակ օրինական միջպետական փաստաթղթով Հայաստանի տարածքի մեջ են մտնում Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները՝ մինչև Կովսական։ Հայաստանի տարածքի մեջ է մտնում Նախիջևանը, Շահումյանը, սա է միակ իրավական միջազգային նորմը։ Ադրբեջանը անընդհատ փորձում է մեզ պարտադրել ստորագրել այդ խայտառակ փաստաթուղթը, որով Հայաստանը փաստացի ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնպիսին, ինչպիսին ձեռնտու է Ադրբեջանին, որի կազմի մեջ են լինելու Արցախը, այդ թվում Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը»,-ասաց նա։

Նաիրի Հոխիկյանը ընդգծեց, որ ազատագրական շարժումով տեր են կանգնելու հայրենիքի ամեն մի սանտիմետրին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular