ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ փաստաթուղթ կստորագրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կհանդիպեն՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։

Այս մասին նշված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապ` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի՝ որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե այդ հանդիպումից ինչ սպասելիքներ կան` քաղաքագետն ասաց. «Եվրոպական Միության կողմից ցանկություն կա միջնորդության դեր կատարելու, և Փաշինյանն ու Ալիևն որոշել են դա բավարարել»։

Ինչ վերաբերում է նոր փաստաթուղթ ստորագրելուն և Ադրբեջանի կողմից «միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, Հրանտ Միքայելյանն ասաց, որ չի կարծում, որ որևէ բան կստորագրեն։

«Չեմ կարծում, որ փաստաթուղթ կստորագրեն, այդուամենայնիվ, այս պահին ռուսական միջնորդությունը գործում է»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular