ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր կառավարությունը թյուր կարծիք ունի Թուրքիայի ու Ադրբեջանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացել՝ երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում է Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքը։ Միրզոյանը նաև նշել է, որ դա բացարձակապես քննարկման առարկա չի կարող լինել։

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Հարցին, թե Թուրքիայի նոր նախապայմանի առաջադրումն ինչո՞վ եք բացատրում թուրքագետն ասաց. «Ամենացավալին այն է, որ հայկական իշխող վերնախավը Թուրքիայի ու Ադրբեջանի մասին ունի շատ թյուր կարծիք, ինչը գալիս է իրենց թիմում պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունից, այսինքն որպեսզի հասկանան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համապատասխան դիվանագիտություն ինչպե՞ս վարել, պետք է գոնե ունենալ համապատասխան մասնագետներ, փորձագետներ, որոնք ծանոթ են Թուրքիայի պատմությանը, բանակցությունների ընթացքին ու մնացյալ կետերին։ Ցավոք, իրենք առանց այդ ամենը հաշվի առնելու, Թուրքիայի այն հայտարարությունը, որը շուրջ 20 տարի նույնն է, համարում են դրական ազդակ։ Ընդգծեմ, որ Թուրքիան միշտ ասել է`մենք պատրաստ ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել, եթե․․․ ու սկսում է նախապայմանների շարքը։ Այսինքն՝ Թուրքիան երբևէ չի ասել` մենք չենք ուզում Հայաստանի հետ հարաբերություններ չկարգավորել, երբեք։ Թուրքիան մշտապես նախապայմաններ է թելադրելու, եթե անգամ այս նախապայմանը բավարարվի, միևնույն է` թուրքական նախապայմանները շարունակվելու են։ Հայաստանի ու Թուրքիայի միջև կան շատ հարցեր, որոնք Թուրքիան որպես նախապայման մշտապես կարող է ներկայացնել, սա մեր արտաքին սխալ քաղաքականության հետևանք է։ Համապատասխան մասնագետների հետ խոսելուց հետո միայն կարելի է նման հայտարարություններ անել, Թուրքիայի մեսիջները ճիշտ ընկալել, ոչ թե պահից ելնելով ասել, թե դրական ազդակներ կան: Դրանք ոչ թե դրական ազդակներ են, այլ բացասական, Թուրքիան երբեք դրական ազդակ չի հաղորդել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular