ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել է տեղական ժամանակով 8:40-ին (Երևանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:

Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում Էր քրոնիկ հիվանդություններով:

Չոն Դու Հվանն իշխանության գլուխ է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետևանքով և երկիրը կառավարել է մինչև 1988 թվականը:

Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այնուհետէ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:

Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում է շնորհել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular