ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչին՝ Բրյուսելից առաջ․ Փաշինյանին պարտադրում են նոր եռակողմ հանդիպում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բրյուսելում ԵՄ նախաձեռնությամբ նախատեսված երկկողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, միակ հանդիպումը չի լինելու։ Հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Բազմաթիվ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ այս հանդիպման կազմակերպումը կարող է զայրացնել ռուսական կողմին, որը չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել նախաձեռնողականությունը և Հարավային Կովկասում ազդեցության լծակները։
 
Երեկ արդեն տեղեկություններ հայտնվեցին նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարն էլ ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում չէր հերքել նման հնարավորությունը, նշել էր, թե Հայաստանի կառավարությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման տարբեր տարբերակներ և ձևաչափեր։
 
Հայկական մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնել են, թե հանդիպումը կայանալու է օնլայն ֆորմատով, իսկ հանդիպման հիմնական թեման ապաշրջափակման հարցերն են լինելու, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված խնդիրները։ Կողմերը կանդրադառնան նաև ՌԴ-ի կողմից դեմարկացիայի և դելիմիտացիայի նոր առաջարկներին։ Ռուսաստանցի վերլուծաբանները շեշտում են՝ Մոսկվան հնարավորը կանի, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կայանա մինչև Բրյուսելում նախատեսված հանդիպումը։
 
ԱՊՀ հարցերով հայտնի փորձագետ Արկադի Դուբնովը մասնավորապես ասել է, թե եռակողմ հանդիպումը մինչև բրյուսելյան հանդիպումը կկայանա։ Պուտինին չի կարելի որևէ ձևով կորցնել միջնորդական նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Հայկական կողմը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հանգամանքը և հնգամյա մանդատը, խուսանավելու առանձնակի հնարավորություններ չունի, իսկ խույս տալու ցանկացած քայլ դիտարկվելու է որպես ՀՀ իշխանությունների հերթական հարվածը ՌԴ շահերին։
 
Սամվել Երեմյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular