ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյացիա և բռնություններ․ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը երեկ առանձնակի դաժան մեթոդներով էր պայքարում «Ազատազգրական շարժման» մասնակիցների դեմ, որոնք փակել էին Երևանի մի քանի առանցքային փողոցներ և վարչապետի պաշտոնը զբաղեցող անձից պահանջում էին հրապարակել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ։ Մի կողմից տասնյակ ակտիվիստների բերման ենթարկելով ոստիկանական բաժանմունքներ՝ վարչախումբը փորձում էր կրկին համոզել, թե դեռ որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքն էր օրեր առաջ հայտարարել, թե սեղանին դրված է փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրել, սակայն ներքաղաքական աղմուկը խանգարեց անել դա։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»,- ասվում է շարժման պահանջագրում, որը երեկ երեկոյան փոխանցել են Հայաստանի կառավարությանը։

Փաշինյանական քարոզչամեքենան իր կեղծիքները տարածելու ճանապարհին աղավաղում է անգամ իր պարագլխի խոսքերը, ստում և կեղծում՝ իբր որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Այս պահվածքը, ի դեպ, առաջին անգամը չէ։ Գործող վարչախումբը հնարավոր ամեն բան թաքցնում է հանրությունից, որը իրողությունների մասին տեղեկանում է պոստ-ֆակտում՝ արդեն կատարման պահին կամ էլ դրանից հետո։

Նախկին իշխանությունների օրոք այսպիսի հակապետական վարքը անմիջապես կարժանարար ՀՀ քաղաքացիների բուռն դժգոհությանը, լայնածավալ բողոքի ալիքին, մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքում են ընդամենը մի քանի հարյուր ակտիվիստներ։ Նույնիսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում այդ ակցիաներին։ Հանրային ապատիան հասել է գագաթնակետին, իսկ մարդկանց ներշնչել են, թե Նիկոլ Փաշինյանի հակապետական և դավադիր վարքը իրենց պատասխանատվությունն է։ Այդուհանդերձ, Հայաստանում, պատերազմում կրած պարտությունից հետո իրավիճակը գնալով սրվում է, և ինչ-որ պահի դժգոհությունը պայթելու է՝ սրբելով քաղաքական դաշտը։

Դավիթ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular