ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մեղադրանքներ Սերժ Սարգսյանի դեմ․ Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառքի գործով և հրավիրվել է հարցաքննության: Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ երեք տարի առաջ հարուցված քրեական գործն է, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

2018թ․ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մի քանի քրգործեր է հարուցել երրորդ նախագահի դեմ, սակայն մինչ օրս որևէ լուրջ դատաքննություն չի իրականացվել, իսկ նրա մեղքն այդպես էլ չի ապացուցվել։ Ըստ էության, քրեական այս գործերը Փաշինյանի հրահանգով հարուցվում են միայն մեկ նպատակի՝ հանրության ուշադրությունն առավել վտանգավոր քաղաքական զարգացումներից շեղելու համար։ Այս արատավոր մարտավարությունը, նշենք, հեղափոխությունից հետո դեռ կարող էր աշխատել, այսօր արդեն որևէ ազդեցություն ունենալ չի կարող։ Դրանք ընդամենը կարող են լրացուցիչ բարդություններ առաջացնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ արտերկիր չմեկնելու, Հայաստանում էլ ներքաղաքական գործընթացներին անհրաժեշտ ակտիվությամբ չմասնակցելու համար։

Իսկ իրականում, նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը ծիծաղ են առաջացնում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների շրջանում։ Հատուկենտ պաշտոնյաների է այս իշխանությունը կարողանում պահել անազատության մեջ, ի վերջո, դատական համակարգում գտնվում են մարդիկ, ովքեր արդար վճիռ են կայացնում, որքան էլ Փաշինյանը ապականած լինի այդ համակարգը։

Լևոն Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular