ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք դեռ պետք է դատվեք այս և մի շարք հանցագործությունների համար. Արծվիկ Մինասյանը` Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արձանագրենք, թե որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու  կեղծ տեղեկություններ եք տարածում, պարոն Քոչարյան, Դուք պետք է դատվեք դեռ, Դուք և Վահագն Ալեքսանյանը։

Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»։

Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։

Ապա առանց ընդդիմադիր պատգամավորների քվեարկության դրվեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, և 6 դեմ 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular