ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուրականի աստղադիտակներն անտերության են մատնված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Բյուրականի աստղադիտակները պատված են դարավոր փոշով։

Այս լուսանկարներում Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակներն են։ Բռնակների վրայի դարավոր փոշին ու սարդոստայնները հուշում են գիտական այս օջախի վիճակի մասին։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ տարիներ շարունակ թանկարժեք աստղադիտակները չեն գործածվել, չեն ծառայել իրենց նպատակին ու գիտական արդյունք չեն տվել։ Այս տխուր պատկերը խորհրդանշում է նաև հայկական գիտությունը, իսկ Գիտությունների ակադեմիայի ղեկավարությանը հավանաբար չի էլ հետաքրքրում ազգային արժեք հայտարարված Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանում տիրող իրավիճակը։ Ինչպես կասեր դասականը՝ քոսոտ երկրին ի՞նչ գիտություն։

Այս լուսանկարները թող լինեն ահազանգ պատկան մարմիններին։ Հուսով ենք՝ վերջիններս կգնան ու կհետաքրքրվեն՝ ինչո՞վ է զբաղված աստղադիտարանը՝ գիտությա՞մբ, թե՞ այստեղ պատել է պարապության մշուշը։

Բյուրականի աստղադիտարանի անխնամ տեսքին անդրադարձել է նաև Կարեն Քոչարյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս նկարներն արված են Բյուրականի աստղադիտարանում: Սա Հայաստանի իրական պատկերն է, որտեղ ամեն ինչ արվում և ասվում է բացառապես PR-ի համար (տեսեք-տեսեք ինչ լավ գիտություն ունենք)..., բայց իրականում ամեն ինչ փառակալած է, նամշած և փտած: Ինչպես ռուսները կասեն՝ это всего лишь остатки былой роскоши: Հետաքրքիր է, սարդոստայնով պատած այս աստղադիտակը ցուցադրո՞ւմ են տուրիստներին, բարձրաստիճան հյուրերին և ստուգող կազմակերպություններին: Հ.Գ. Բայց, անկախ ամեն ինչից, ֆանտաստիկ նկարներ են»։

1or.am կայքը փորձեց կապ հաստատել Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների հետ պարզելու համար թե արդյո՞ք նրանք տեղեկացված են աստղադիտակների անխնամ վիճակի մասին, սակայն ակադեմիայի աշխատակիցը չկարողանալով պատասխանել հարցին` տրամադրեց այլ բաժնի հեռախոսահամար ովքեր էլ անպատասխան թողեցին մեր զանգերը։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular