ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարոն վարչապե՛տ, դու՛րս եկեք առանց ոստիկանների ու պատասխան տվեք, թե ինչ փաստաթուղթ եք ստորագրում. Կարին Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ թոռնիկը մինչ այսօր չգիտի, որ իր հայրը չկա։ Նա սպասում էիր հորը․․․ Հանուն այդ թոռնիկի վաղվա կյանքի ես դուրս եմ եկել պայքարի»,- այսօր «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը։
«Դուք դավեցիք իմ որդու հայրենիքին, ես ձեզ թույլ չեմ տա դավել իմ թոռնիկի հայրենիքին։ Նա պիտի ապրի ազատ Հայաստանում, որովհետև իր հայրն է պահել այդ հայրենիքը, ձեր որդիները չեն կռվել այդ հայրենիքի համար։ Ցույց տվեք մի օլիգարխի, իշխանավորի զավակ, որ կյանքը նվիրել է այդ հողին, և ես կասեմ, որ դուք, այո՛ հավասար իրավունք ունեք»,- ասաց Տոնոյանը՝ պահանջելով կառավարությունից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը։

«Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ դուրս եկեք այստեղ, կանգնեք ժողովրդի մեջ՝ առանց ոստիկանների և պատասխանեք մեր հարցերին։ Լայվի հետևում մի թաքնվեք»,- ասաց նա։

Տեսանյութը` 24News.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular