ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն եւ վրեժխնդրություն չի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նաիրա  Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Նույնիսկ ամենաալոգիկ գործողության մեջ ես կարող եմ երկար բզբզել ու տրամաբանության մի շարիկ գտնել։
Բայց այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն եւ վրեժխնդրություն չի։
Այսօր դատարանը մերժեց անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Բժիշկը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ՝ շարունակում է պահվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ու սա մարդու պարզ խոշտանգում է։
Ես չեմ քննարկում «Իզմիրլյանի» բժիշկներին ուղղորդելու, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին՝ հարցի իրավաչափությունը։
Ես քննարկում եմ մեկ ու շատ պարզ հարցի իրավաչափություն. օրական 100 միավորից շատ ինսուլին ստացող մարդու խափանման միջոցը համառորեն չփոխելը։
Ընդամենը խափանման միջոցը։
Եւ վերջ։
Возможно, это изображение (1 человек и стоит)
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular