ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիան իջեցրել է նավթի գինը Եվրոպայի համար եւ բարձրացրել՝ ԱՄՆ-ի համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, իջեցնում է նավթի գները եվրոպացի սպառողների համար եւ բարձրացնում՝ ԱՄՆ-ի համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Եվրոպայի հյուսիսարեւմտյան տարածաշրջանի համար նավթի մեկ բարելի գինը կնվազի 35 ցենտով, իսկ միջերկրածովյան տարածաշրջանի համար՝ 10 ցենտով: ԱՄՆ-ի համար գինը 10 ցենտով աճել է: Խոսքը հուլիսյան ֆյուչերսների մասին է;

Պարբերականի տեղեկություներով՝ դա պայմանավորված է Իրանից Եվրոպա նավթի մատակարարումների վերականգնմամբ:

Այս պահին Սաուդյան Արաբիայից նավթի արտահանման ծավալները կազմում են օրական 800 հազար բարել, իսկ Իրանից՝ 400 հազար, սակայն երկիրը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում մեծացնել արտահանման ծավալները մինչեւ 700 հազարի:

Նշենք, որ հունիսի 2-ին Վիեննայում ՕՊԵԿ երկրները չկարողացան համաձայնության գալ նավթի արտահանման ծավալների սառեցման հարցի շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular