ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք թուրքական քաղաքներում, այս թվում՝ Ստամբուլում և Անկարայում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ցուցարարները, մասնավորապես, կարգախոսներ են հնչեցրել՝ պահանջելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը: Նրանցից ոմանք պահանջում էին իշխանությունից հեռացնել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը: Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում ուսանողներ են եղել:  

Կարգուկանոնի պահպանման համար ցույցի անցկացման վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները: Հաղորդվել է մի շարք ձերբակալությունների մասին:

Թուրքական լիրան երեքշաբթի փոխարեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular