ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ժամ դավաճանության արդարացում․ Նիկոլ Փաշինյանը խճճվել է իր քայլերի հորձանուտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու ժամից ավելի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ասուլիս էր տալիս, և այդքան ժամանակ կցկտուր փորձեր անում արդարացնել իր և իր վարչախմբի դավաճանությունը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միայն 62 սուտ է հաշվել Փաշինյանի ասուլիսում։

Սկզբնապես հաղորդվել էր, թե հարցեր կարող են հղել ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները, սակայն Հանրային հեռուստատեսության մեկնաբանը բազմաթիվ ԶԼՄ-ների բավական կոշտ և փաստարկված հարցեր այդպես էլ չհնչեցրեց, մինչդեռ իշխանական և իշխանամերձ ԶԼՄ-ներից երկուական հարցեր հնչեցին։ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում էր կմկմալով, խղճահարություն առաջացնելով, թշնամու մասին դրական կարծիք ձևավորելով, իր ընդդիմախոսներին սպառնալով՝ արդարացնել այն արհավիրքը, որ իր իշխանոթյունը բերել է Հայաստանին։

«Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը: Ամենամեծ հարվածը»,- ասում է Փաշինյանը՝ այս մի պարբերությամբ բացահայտելով իր իշխանության անբարոյական ողջ էությունը:

Պատերազմում պարտությունը, հազարավոր զոհերը, արտաքին քաղաքական ձախողումները չեն եղել ամենամեծ հարվածը, այլ այս միջադեպը։ Իր ասուլիսում Փաշինյանը հաստատում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով է ստեղծվելու, որի վերաբերյալ համաձայնություն է ստորագրվելու Ադրբեջանի հետ։ Փաշինյանը հնարավոր բոլոր հակահայ որոշումների մեղքը բարդելու է այդ հանձնաժողովի վրա, ավելին, նոր ստորագրվելիք փաստաթղթում էլ անկլավների հիշատակում չի լինելու, դա էլ է թողնվելու հանձնաժողովի վրա, Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ առկա անկլավները հետագայում ևս մնան մերը։

Կստացվի՞, թե՞ ոչ․ գործող իշխանությունը, ըստ փաշինյանական տրամաբանության, պատասխանատվություն չի կրելու։ Փաստաթղթի բովանդակությունը բացահայտելու պահանջին էլ նա պատասխանում է սպառնալիքով, թե կբացահայտի բանակցային ողջ գործընթացը։ Ըստ էության, ՀՀ վարչապետի աթոռը ծանրաբեռնած անձը հաստատեց, որ Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, մնացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի քմահաճույքին, և այդ հանգամանքից բոլորովին էլ իրեն վատ չի զգում։ Մեղադրեց նախկիններին, ստեց ու կեղծեց։ Իսկ իր պաշտոնական էջում, Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան և յութուբյան էջերում փակել էր մեկնաբանությունների բաժինը, որպեսզի չարժանանա հայհոյանքների այն տարափին, որ հանրությունը հասցեագրում էր իրեն։ Վաղուց արդեն «ժողովրդի սրտի վարչապետը» վերածվել է ժողովրդական հայհոյանքների հերոսի։

Միքայել Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular