ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիում փաստաթուղթ են պարտադրելու Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս նույնիսկ շարքային ստախոս էլ չեն։ Շաբաթներ շարունակ ՀՀ ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը ստում էին հանրությանը, թե Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Ընդ որում՝ շեշտը հատուկ դնելով նոյեմբերի 9-ի վրա։ Երկու ժամ տևած իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ի սկզբանե առաջարկվել է եռակողմ հանդիպումն անցկացնել նոյեմբերի 9-ին, սակայն ինքը հրաժարվել է՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հոգեբանական հանգամանքը։ Կարծես, մեծ տարբերություն կա՞, որ հանդիպումը կայանալու է ոչ թե նոյեմբերի 9-ին, այլ 26-ին։

Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպելու լուրից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, թե Ռուսաստանը ձեռքից բաց չի թողնի նախաձեռնությունը, և Հայաստանի իշխանություններին կստիպի ավելի շուտ հանդիպել ՌԴ տարածքում։ Երեկ Կրեմլը պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է Սոչիում։ Ինքը՝ Փաշինյանն էլ հաստատել է այդ հանգամանքը, նշել, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով է ստեղծվելու, որն էլ քննարկելու է սահմանի վերաձևման հարցերը։

Գիտակցելով, թե Սոչիում կայանալիք հանդիպմանն իրեն ինչ ճնշումներ են սպասվում՝ Փաշինյանը երեկ առիթը բաց չէր թողնում քծնելու ՌԴ-ին, նույնիսկ, խոստովանելով, որ ՀԱՊԿ գործընկերներից մի քանիսը շնորհավորել են Ադրբեջանին, նույնիսկ Ադրբեջանի հետ թուրքական կազմակերպության անդամներ են, Փաշինյանը պնդեց, թե Հայաստանն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, քանի որ դա Ռուսաստանի հետ հարաբերվելու կարևոր խողովակ է։ Ըստ ամենայնի, Ռուսաստանը ինքն է պարտադրել հանդիպումը Սոչիում անելու հանգամանքը, Հայաստանի իշխանությունն էլ շանս չի ունեցել մերժելու, միայն խնդրել է, որ այն չլինի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության արձանագրման օրը։

Փաստենք, որ փաշինյանական վարչախումբը շարունակում է ստել և խաբել հանրությանը։ Եթե ՀՀ քաղաքացիների մեծ մասն արդեն վաղուց չի զարմանում նրա այդ վարքից, ապա «Քաղաքացիական պայմանագրին» ընտրություններում քվե տված մի քանի հարյուր հազար անձանց բնավ էլ չի հետաքրքրում, թե ինչ սարսափելի ապագա է սպասվում Հայաստանին Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետևանքով։

Սամսոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular