ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում երեկ թեժ է եղել․ Ղազինյանին չընտրեցին 13-րդ անգամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ թեժ է եղել։ Հանձնաժողովը 13-րդ անգամ քննարկում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնի համար։ Նիստին մասնակցող Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը, սակայն, հեռացան նախքան քվեարկությունը, երբ վեճ ու վիրավորանքներ սկսվեցին։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանության թևը արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկություններ է տարածում ընդդիմության թեկնածուի հասցեին, որին Քոչարյանը արձագանքեց, թե սուտ է ասում, այնուհետև իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ Մինասյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- ասաց Մինասյանը։

Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը սկսեցին բղավել, ընդդիմությանը մեղադրել դավաճանության մեջ, երեք պատգամավորներն էլ հեռացան սրահից։ Ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ քվեարկության դրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, և 6 դեմ, 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Նիստից հետո հայտնի դարձավ, որ ընդդիմությունը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Քոչարյանի և Ալեքսանյանի։ Այդ երկուսը, որ ցինիզմի և լկտիության վարպետության դասեր կարող են տալ, այլևս չեն թաքցնում իրենց լպիրշությունը, իշխանության փոխարեն ընդդիմությանն են մեղադրում դավաճանության մեջ, հանձնաժողովի նիստերն էլ վերածել են աղմկոտ դիսկոտեկի։ Իհարկե, դատական հայցը կարևոր է, սակայն իշխանության տարատեսակ կամակատարները պետք է դատվեն ոչ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Իշխանափոխությունից հետո էլ ձայնը գլուխները կգցեն, սակայն այդ դեպքում՝ պատմելով, թե ինչպես են կատարել իրենց տխրահռչակ պարագլխի ապօրինի հրահանգները։ 

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular