ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՍՊՈՐՏ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» ընդունել էր Լուգանսկի «Զարյային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կարլես Պերեսը, իսկ 33-ին Նիկոլո Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Վերետուն վրիպեց։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում իր թիմի 3-րդ գնդակը խփեց Աբրահամը, իսկ 75-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 79-րդ րոպեին։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular