ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության պատճառով տնտեսությունը չի կարողանում վերականգնվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 10 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը տնտեսության վերականգնման տեմպերի զգալի նվազում է արձանագրել։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 10 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,3 տոկոս, մինչև 9 ամիսների տվյալներով 4,4 տոկոս էր։ 

Հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ տեմպերը դանդաղել են արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ, աննշան աճել առևտրի և ծառայությունների ոլորտներում։ 

Ֆինանսաների նախկին նախարար Վարդան Արամյանի գնահատմամբ՝ Հայաստանն այս տարի տարի չի կարողանալու լիովին տնտեսապես վերականգնվել։ Արդյունքում, 2022 թվականի բյուջեի հիմքում դրված 2021թ․ տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է, ինչպես որ խիստ ռիսկային է նաև 7% աճը 2022թ-ի համար։

«Մեկ տարի առաջ կատարած իմ և այլ մասնագետների դիտարկումները տնտեսական աճի պոտենցյալի թուլացման վերաբերյալ, այսօր ապացուցվում են։ Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է, որ ունենք սպառման վրա հենված կամ այսպես ասած պահանջարկով քաշվող տնտեսական աճ, որը խիստ վտանգավոր է (աճը բարձր է ոչ արտահանելի հատվածում – ծառայություններ, շինարարություն և առևտուր, մինչդեռ արտահանելի հատվածում աճ գրեթե չկա – գյուղատնտեությունում անկում է, մշակող արդյունաբերությունում անկում է, աճ գրանցվել է միայն հանքագործության ոլորտում, այն էլ կառավարության վերջին գործողությունների արդյունքում դա էլ կթուլանա»,- նշել է Արամյանն ու արձանագրել, որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մեծածավալ ներդրումների աճի մասին, որոնք կօգնեին տնտեսական վերականգնմանը։

Հետպատերազմական իրավիճակում Հայաստանի իշխանությունների թիվ մեկ գործը պետք է լիներ տնտեսության վերականգնումը։ Պետական պարտքի ահռելի ավելացումից և կեղծ վիճակագրական տվյալներ ներկայացնելուց բացի Փաշինյանի իշխանությունը որևէ այլ քայլ չի իրականացրել։ Փաստենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը» սպառնալիք է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության, այլև տնտեսության համար։

Բաբկեն Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular