ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք կարևոր բան ենք պայմանավորվել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեք կարևոր բան ենք պայմանավորվել: Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո ԶԼՄ–ների համար արված հայտարարության ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ մինչև տարեվերջ կստեղծվեն հայ–ադրբեջանական սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մեխանիզմներ։ 
 
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այդ մեխանիզմների ստեղծման խոչընդոտներ չկան»,– ասաց Պուտինը։
 
Նա նշեց, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հումանիտար բնույթի հարցերի շուրջ։
 
«Երկրորդը, ինչի վրա ես կցանկանայի ուշադրություն դարձնել, դա շատ զգայուն խնդիրն է` հումանիտար բնույթի։ Այստեղ մենք ևս նկատելի առաջ ենք գնացել»,– ասաց նա։
 
Երրորդ առանցքային հարցը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են, Պուտինի խոսքով, տնտեսական կապերի զարգացումն է, որի առաջին քայլը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լինելու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։
 
«Դա վերաբերում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ուղիներին»,– ասաց ՌԴ նախագահը։ Պուտինը հայ և ադրբեջանցի գործընկներին շնորհակալություն հայտնեց կառուցողական քննարկման համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular