ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքները։

«Համառոտ կտեղեկացնեմ ձեզ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ իմ քննարկումների արդյունքների և գործընկերների հետ այսօրվա աշխատանքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին», - ասել է երկրի ղեկավարը։

«Ինչպես պլանավորվել է, մենք ավելի մանրամասն կխոսենք մեր ամենամոտ գործընկերների և մերձավոր հարևանների հետ հարաբերությունների ողջ շրջանակի մասին, նկատի ունեմ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները»,- նշել է Պուտինը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում տեղի ունեցան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև գրեթե երեք ժամ տեւած բանակցությունները, որից հետո ընդունվեց համատեղ հայտարարություն։ Ռուսական պետության ղեկավարը նաև առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular