ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ չկա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ ներկայացրել է, թե ինչ կա և ինչն է բացակայում հրապարակված հայտարարության մեջ.

«Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ.

1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ, սա կապված ա իրենց ԳՇ-ի քարտեզների հետ)

2. Գոհ են տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։

3. Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել կոնկրետ տնտեսական պրոյեկտներ

4. Ակտիվացնել  նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերով առաջ քաշված խնդիրների իրականացումը։

Ինչ չկա փաստաթղթում.

1. Մինչև կոմունիկացիաների բացման պրոցեսը սկսելը բոլոր գերիների վերադարձը։

2. Մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը սկսելը Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի և դեօկուպացիայի հարցի լուծումը

3. Մինչև համատեղ տնտեսական ծրագրեր սկսելը անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովումը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular