ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ծովային հետևակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը:
1927 - ծնվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը:
1937- վախճանվել է հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ Եղիշե Չարենցը:
1947 - ծնվել է ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանը:
1965 - վախճանվել է խորհրդահայ նյարդախտաբան Ստեփան Կարճիկյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ կինոդերասան Մայքլ Վարդանը։
1901 - Մշո Առաքելոց վանքի պաշտպանության ժամանակ Անդրանիկն ու իր զինակիցները որոշել են
ճեղքել պաշարումը, և, քողարկվելով սպիտակ սավաններով, կարողացել են դուրս գալ վանքից և հեռանալ:   
1991 - ԽՍՀՄ Պետական խորհուրդը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արվել ղարաբաղյան
հակամարտության կողմերին դադարեցնել կռիվը, շփման գծիդ դուրս բերել բոլոր «անօրինական զիված
խմբավորումները» և չեղարկել ԼՂՀ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշումները:
– տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։
2003 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում
հանգանակվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների
հայությունը: 
2005 – հանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը։
2009 - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ են կատարել երկու ցմահ
դատապարտյալներ` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:
2010 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2010»-ի արդյունքում ստացվել
է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:
2015 - վախճանվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
2019 - ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անց կացրել
ՊԵԿ-ի շենքի մոտ:
2020 - Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո։ Դպրոցի մուտքին ամրացրած
ցուցանակի վրա ռուսերեն գրված է եղել.«Спасибо России»։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

8 մ.թ.ա. - վախճանվել է հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի»
ներկայացուցիչ Քվինտոս Հորացիոս Փլակոսը (Հորացիոս):
511 - վախճանվել է Մերովինգների դինաստիայի ֆրանկների թագավոր Կլոդվիգ 1-ինը:
486 - նվաճվել է վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով էլ սկզբնավորվել է ֆրանսիական
պետության կազմավորումը:
1095 – Հռոմի Պապ Ուրբանուս 2-րդը Կլերմոնի ժողովում կոչ է արել Եվրոպայի քրիստոնյաներին
արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմն ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների
լծից, որով էլ փաստացի սկսվել են Խաչակրաց արշավանքները։
1701 – ծնվել է շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը:
1852 – վախճանվել է անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստր Ադա
Լավլեյսը, որի անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն:
1895 – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմել է իր կտակը, համաձայն որի սահմանվել են Նոբելյան
մրցանակներ։
1895- վախճանվել է ֆրանսիացի թատերա-արձակագիր Ալեքսանդր Դյուման:
1901 - ծնվել է ռուս ծաղրածու դերասան Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև):
1906 - հիմնադրվել է իտալական ավտոմոբիլաշինական Lancia-ն ընկերությունը:

1922 - ՌՍՖՍՀ-ում շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ՝ 1, 3, 5, 10 և 25 չերվոնեց
արժողությամբ:
1940 - ծնվել է հոնգկոկյան ծագումով ամերիկացի կինոդերասան Բրյուս Լին:
1960 - ծնվել է ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն:
1985- վախճանվել է ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը:
1989 - Պաբլո Էսկոբարի կողմից կազմակերպած ահաբեկչության արդյունքում Բոգոտայի վրա պայթել է
Boeing 727 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 110 մարդ:
1990 – ընդունվել է Բուլղարիայի դրոշը։
2009 – տեղի է ունեցել «Նևսկյան էքսպրեսս»-ի վթարը: Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գնացքում տեղի
ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով գնացքը վթարվել է, զոհվել է 27 մարդ, 132-ը
վիրավորվել են։
2020 - կառավարվող հրթիռով սպանվել է իրանցի ֆիզիկոս միջուկագետ, «Ամադ» ծրագրի ղեկավար
Մոհսեն Ֆահրիզադեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular