ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հայացքից գրգռվող հանրությունն ու եռակողմ հանդիպման թաքնված սպառնալիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեկ հանդիպեցին Սոչիում, երեք ժամ բանակցեցին և գրեթե ոչինչ չասող հայտարարություն ստորագրեցին։ Ավելի ճիշտ տպավորություն էր, թե Վլադիմիր Պուտինը զոռով իր մոտ էր կանչել Փաշինյանին և Ալիևին, ստիպել տեսախցիկների առջև ծամածռվել, ապա խելոք ստորագրել ՌԴ պատրաստած փաստաթուղթը։

Հանդիպումից առաջ հայ հանրությունը շունչը պահած սպասում էր, թե Փաշինյանն ուր որ է՝ մի վատ բան կստորագրի՝ հերթական անգամ սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետությունը։ Շետ վերլուծաբաններ էլ կանխատեսում էին, որ առարկայական ոչինչ չի ստորագրվելու, իսկ հանդիպումը կազմակերպվել է ընդամենը Բրյուսելյան հանդիպման հետևանքներն ու ազդեցությունը չեղարկելու, արցախյան խնդրում ՌԴ ազդեցությունը պահպանելու համար։ Թե ինչ են քննարկել երեք ժամ տևած փակ հանդիպմանը, ինչ իրական պայմանավորվածությունների են հանգել, ըստ ամենայնի, չի իմացվի, հրապարակված հայտարարության տեքստն էլ կանխատեսումներ անելու քիչ հնարավորություն է թողնում։ Այդուհանդերձ, հստակ է, որ մինչև տարեվերջ պետք է ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ երկու պետությունների միջև, քայլեր ձեռնարկել տրանսպորտային հաղորդակցությունը բացելու և կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ։ Չկա որևէ բառ գերիների վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական հրոսակների հեռանալու, Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

ՌԴ-ն հատուկ է իրավիճակը կախյալ թողել իր հայեցողությունից։ Այդկերպ, իրենց խամաճիկը դարձած Փաշինյանին խուսանավելու և ստելու հնարավորություն են տալիս՝ նորանոր զիջումներ կորզելու մտայնությամբ։ Իհարկե, չկար և «միջանցք» բառը, այդ հանգամանքը դարձել է փաշինյանական քարոզչամեքենայի, նրա սպասարկուների և ընտրողների էքստազի պատճառ։ Այդ հանրույթը նաև օրգազմ է ապրում Նիկոլ Փաշինյանի ծամածռություններից, «պարզաբանում պահանջող» հայացքներից, Ալիևի ուղղությամբ թարս նայելու փաստից։ Իսկ հանդիպման վերջում Պուտինն Ալիևին և Փաշինյանին ձիթենու ճյուղեր նվիրեց։ Կարող էր, իհարկե, ավելի նվաստացնել, և դափնու տերև (ռուսերեն՝ լավրովի լիստ) նվիրել, սակայն բավարարվեց ընդամենը ձիթենու ճյուղով։

Գևորգ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular