ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության դավադրությունը «Հայաստան» հիմնադրամի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի և Արցախի նախկին նախագահները չեն մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում աուդիտորական ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն եզրակացությունը, իսկ հոգաբարձուների խորհուրդը կտա իր գնահատականը։ Նախօրեին նոր ձևաչափով կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով․ հավաքվել է 12 մլն 351 հազար դոլար, որից 7,8 միլիոն դոլարը Միացյալ Նահանգներից։ Մոտ 4 միլիոն դոլար էլ փոխանցել են Ֆրանսիայից, իսկ Հայաստանից ստացված թիվը դեռ չի հաշվարկվել։ Այս տարվա արդյունքը հիմնադրամի ղեկավարությունը վատ չի համարում, թեև անցած տարվա հեռուստամարաթոնին գրեթե կրկնակի՝ 23 միլիոն դոլար էր հավաքվել։
 
Հետպատերազմական իրավիճակում տրամաբանական կլիներ, որ ավելի մեծ արդյունքներ լինեին, սակայն թե՛ հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ընդդիմությունը քննիչ հանձնաժողով է ստեղծել ծախսերը հետաքննելու հարցով, թե՛ Հայաստանի իշխանությունների վարքը վնասել են հանգանակությունների գործին։
 
Արտերկրից գումար փոխանցող մեր հայրենակիցներին բարդ է համոզել գումար փոխանցել, երբ վերջիններս տեսնում են, թե ինչպես է իշխանությունը սահմանն ամրապնդելու, սահմանային համայնքների կարիքները հոգալու փոխարեն անհեթեթ ծախսեր անում փաշինյանական պաշտոնյաների կոմֆորտն ապահովելու ուղղությամբ։ Երկրորդ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ հաշվի առնելով Ազգային ժողովում հիմնադրամի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը, գրություն է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ աուդիտի քննարկումը հետաձգելու առաջարկով, բայց արձագանք չի եղել։ Քոչարյանը որոշել է չմասնակցել վաղվա նիստին՝ պնդելով. - «Նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը»:
 
Երկրորդ նախագահից բացի ներկա չեն լինելու նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին։ Նրանք հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն։ Առաջին և երրորդ նախագահները մերժել են հրավերը, իսկ Բակո Սահակյանը ընդհանրապես չի արձագանքել։
 
Հայկ Բաբայան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular