ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարչախմբի սիրախաղը Թուրքիայի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարօրինակ մի սիրախաղ են սկսել Թուրքիայի հետ՝ ծածուկ կերպով սպասարկելով թշնամի պետության շահերը։ Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները: Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. - «Նիստում քննարկվել են սևծովյան և կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է մեր հյուսիսային հարևանների միջև միջազգային իրավունքի և երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից օգտվելով համագործակցության գնալու անհրաժեշտությունը»:

Վերջին շրջանում Անկարայից ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, թե Թուրքիան կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ այդ գործընթացը կապելով հայ-ադրբեջանական տարաձայնությունների հարթման հետ: Թուրքական իշխանությունները քանիցս շեշտել են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Թուրքիայի հետ հաշտեցմանը: Թուրք պաշտոնյաների ելույթներում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն է շեշտվում, որը, Անկարայի համոզմամբ, տնտեսական մեծ հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար:

Թուրքական «Միլիյեթ» թերթն էլ, ոչ ավելի, ոճ պակաս «Բարեկամ Հայաստան» վերնագրով հոդված էր հրապարակել։ Իհարկե, Փաշինյանի վարչակազմն իր կողմից քայլեր է ձեռնարկում, դիմում է Մոսկվային՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու համար, Նիկոլ Փաշինյանն իր երկժամյա ասուլիսում որևէ թթու խոսք չի ասում Թուրքիայի հասցեին։ Ավելին, կառավարությունը նույնիսկ մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, որը մտցվել էր պատերազմի օրերին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։ Թե թուրքական ապրանքների էքսպանսիան ինչ վնաս կհասցնի Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում։ 1995-2020 թթ. Հայաստանը ներկրել է շուրջ 3 մլրդ դոլարի թուրքական ապրանք, արտահանել Թուրքիա՝ ընդամենը 50 մլն դոլարի։ Ըստ էության, մեր երկիրը քիչ բան ունի առաջարկելու վտանգավոր հարևանին, առաջարկածն էլ կարող է միայն էժան հումք լինել, իսկ Թուրքիան տնտեսական լծակներով կավելացնի իր ազդեցությունը Հայաստանում, եթե հանկարծ հարաբերությունները կարգավորվեն, իսկ սահմանները բացվեն։

Խաչատուր Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular