ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության նպատակը Փաշինյանին և իր քաղաքական թիմին իշխանությունից հեռացնելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընդդիմությունը մի քանի թևերի է բաժանված և նրանց պահանջներն էլ կարծես նույնը չեն:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

Հարցին, թե Հայաստանի քաղաքական դաշտում ի՞նչ վիճակ է քաղաքագետն ասաց. « Ընդդիմությունը փորձում է իշխանափոխություն իրականացնելու համար օգտագործել Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական բարդ իրադրությունը, որը կապված է Ադրբեջանի հետ լարվածության սրման հետ, ինչն էլ իր հերթին հետևանք է հետպատերազմյան խնդիրների, սահմանազատման, միջանցքի հետ կապված խնդիրների: Դա արդեն քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է մտնում: Մենք չենք կարող այսօր մեկ այլ ուժի մեղադրել, որովհետև դա է պայքարի օրենքը: Մինչ իշխանությունը փորձում է լուծել խնդիրը, պարզերես դուրս գալ, ընդդիմությունն էլ ման է գալիս իշխանության գործունեության մեջ սխալներ, որոնք կարող է օգտագործել իշխանափոխության գործընթացն ավարտելու համար»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմությունը չի կարող արտաքին քաղաքական առումով իրավիճակ փոխել, և միայն երկիրը «դավաճանի ձեռքից փրկելու» մասին հայտարարությունները իշխանություն ունենալու համա՞ր են քաղաքագետն ասաց. « Ես, ճիշտն ասած, իրավիճակը ներկայացնում եմ քաղաքական տեսանկյունից: Հիմա եթե ես հայտարարեմ, որ ընդդիմությունն ամեն լծակ օգտագործելով ձգտում է իշխանության, որովհետև նրան իշխանությունն է հետաքրքրում, կամ եթե ասեմ, որ իշխանությունն արդար է և այլն, կլինեմ կուսակցական, և իմ գնահատականը օբյեկտիվ չի լինի: Իմ անկողմնակալ գնահատականն այն է, որ ստեղծված բարդ իրավիճակը կապված է հետպատերազմյան խնդիրների, Ադրբեջանի հետ կոնֆլիկտայնության սրման, ինչն էլ, պարզ է, ամենահարմար պահն է ճնշումն ուժեղացնել ու իշխանափոխության հասնել: Ահա այս է պատճառը, որ վերջին շրջանում նկատվում է ընդդիմության ակտիվացում: Բայց մի հետաքրքիր բան ասեմ. ստեղծվել է աբսուրդային իրավիճակ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին իշխանությունից հեռացնելու միասնական նպատակ կա ընդդիմադիր բոլոր ուժերի մոտ, բայց զարմանալի է, որ ոչ մի միավորում չկա: Այսօր ունենք հանրահավաքային պայքարի երեք կենտրոն՝ «Հայաստան» և նրա հետ համագործակցող «Պատիվ ունեմ» դաշինքներ, Ազգային- ժողովրդավարական բևեռ և Ազգային դիմադրության շարժում: Փաստացի ունենք երեք կենտրոն, որոնք առավել շատ են իրենց զգալ տալիս, բայց միավորում չկա: Նրանց նպատակը նույնն է, բայց միավորում չկա»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular